ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենդետա. քրեական աշխարհը չներեց. ինչու Մոսկվայում սպանեցին օրենքով գող Անդիկի սպանության կազմակերպչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի հարավ-արեւմուտքում սպանվել էր Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը:

Երեկ երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից եւ մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում` գլխին, եւ թաքնվել է:

Աշոտ Բոլյանի սպանությունը մի շարք հարցեր առաջ բերեց, թե ով կամ ովքեր կարող էին վերջինիս սպանության կազմակերպիչը լինել,ու մինչ Մոսկվայի իրավապահ համակարգը քննություն է իրականացնում, «Ժողովուրդ» օրաթերթին Աշոտ Բոլյանի սպանությունից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել: Իրավիճակը ցույց է տալիս, որ նրա սպանությունը բավականին խորը արմատներ ունի:
Ինչպես հայտնի է, 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի ՆորՆորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվեց «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը`Անդիկը:

Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղՆորՆորքիիր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ է խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախչում են, իսկմյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետխոսում է եւ, ըստամենայնի, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որիցհետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւվեճ է սկսվում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում, սպանողը բաց դեմքով էր:

Օգոստոս 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է` Անդրանիկ Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:

Նախաքննական մարմինը, ըստ էության, չէր գաղտնազերծել ամենակարեւորը, թե ով է եղել պատվիրատուն, եւ, ի վերջո, ում է ձեռնտու եղել սպանել Անդրանիկ Հարությունյանին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`«օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Անդրանիկ Հարութունյանի սպանության կազմակերպիչը եղել է բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը, սակայն ՀՀ իրավապահներին չէրհաջողվել նրան Հայաստանում բռնել: Եվ, ահա, Անդրանիկ Հարությունյանի սպանությունից 4 ամիս անց «վենդետա» իրականացվեց, եւ կազմակերպչին Մոսկվայում սպանեցին: Իսկ ինչո՞ւ Բոլյանը պետք է կազմակերպեր «օրենքով գող» Անդրանիկ Հարութունյանի սպանությունը:

Պարզվել է, որ բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը խաղատանը 300-350 հազար դոլար պարտք է եղել, եւ հայտնի խաղատան տերերը չեն կարողացել Բոլյանից դա ստանալ: Գումարը ստանալու համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, ուստի նա պետք է ստանար այդ գումարը Բոլյանից, ինչի համար էլ Բոլյանը կազմակերպել է Անդիկի սպանությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս