ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:
Եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մասնակցելու է հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին, մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ: