Ոսկեպարցիները` առանց հենակետի․ երբ է լուծվելու խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղում էլ տեղակայվի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման ուժերի հենակետ:

Ռազմականացված նման հենակետեր գործում են Տավուշի մարզի սահմանամերձ բազմաթիվ գյուղերում: Այդ հենակետերը նախատեսված են արտակարգ իրավիճակներում արագ եւ արդյունավետ գործելու, աջակցություն ցուցաբերելու համար: Ոսկեպարի միջնակարգ դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը համոզված է, որ նման հենակետը սահմանամերձ Ոսկեպարում անհրաժեշտ է նաեւ այն նկատառումով, որ Ոսկեպար գյուղի ծայրամասից ընդամենը 1 կմ հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական զինուժը կարող է սահմանը հատելով դիվերսդիոն ներթափանցում իրականացնել, եւ այդ դեպքում հենակետը կարող է դրան հակահարված տալ: Բացի դրանից, հենակետը սահմանամերձ Ոսկեպարում երիտասարդների մի խմբի զբաղվածության խնդիրը կլուծի:

Ն. Բեգլարյանն այդ խնդիրն առաջադրեց հոկտեմբերի 18-ին Նոյեմբերյան քաղաք այցելած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի, Սիսակ Գաբրիելյանի, Հայկ Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ: Սիփան Փաշինյանը բջջային հեռախոսակապ հաստատեց Հայաստանի ԱԻՆ ղեկավարության հետ,դրանից հետո ասաց, որ Ոակեպարում նոր հենակետ գործարկելու համար ԱԻՆ-ի կողմից նոր հաստիքներ հատկացնելու կարիք կա: Ոսկեպարի հենակետի խնդիրը չի լուծվել:

Ոսկան Սարգսյսն
Տավուշ




Լրահոս