
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի` Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը:
«Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ: