ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ», Միհրան Ծառուկյանի մենահամերգ… .«Ամարաս»-ը նոր բարձունքներ է նվաճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 6 ամիսը շատ բուռն շրջան է եղել Ամարաս պարային համույթի համար։ Այս ընթացքում պարային համույթի սաները ներգրավված են եղել տարբեր ծրագրերում, նկարահանվել տեսահոլովակներում։ Իսկ ահա այժմ կա երկու մեծ նախագիծ, որը պետք է իրականացվի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի եւ սաների մասնակցությամբ։ Ծրագրերից մեկը երգիչ Միհրան Ծառուկյանի մենահամերգն է, իսկ մյուսն էլ Մանկական Եվրատեսիլին մասնակցությունը, որին այս տարի Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը։

ArmLur.am-ը եղել է Ամարաս պարային համույթում, հետեւել փորձերին եւ զրուցել նաեւ Վիկա Մարտիրոսյանի հետ։

Այս տարի առաջին անգամ Մանկական եվրատեսիլի շրջանակներում Կարինա Իգնատյանի հետ բեմում կլինեն նաեւ Ամարաս պարային համույթի 4 սաները։ Վիկա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե շատ բարդ է եղել այդքան սաների միջից ընտրել հենց 4-ին, սակայն վստահ են, որ բեմում հիանալի շոու է լինելու, եւ առաքելությունը պատվով կկատարվի։

Այս երկու նախագծերով պարային համույթի ղեկավարը չի պատրաստվում սահմանափակել տարին․ մինչեւ տարեվերջ նոր անակնկալներ կլինեն:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս