
ԲՀԿ-ական պատգամավորներն այցելել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ հետո նախատեսվում է նախարարի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում: Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։