Էդմոն Մարուքյանը որոշում է կայացրել. որ դեպքում ԼՀԿ-ն քվե կտա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր կիսադատարկ դահլիճում Բյուջե 2020-ի քննարկումը երեկ մոտեցավ վերջնագծին։ Ուշագրավ է, որ կառավարության բերած բյուջեի նկատմամբ անգամ իշխանական պատգամավորներն առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին։

Խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է քվեարկի նախագիծը․ եթե ԲՀԿ-ն անցած օրերին արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ապա «Լուսավոր Հայաստանը» դեռեւս պահում է ինտրիգը։

Երեկ Էդմոն Մարուքյանը մեզ ասաց, որ երբ հայտնի դառնա՝ իրենց առաջարկները կառավարությունն ընդունում է, թե ոչ, այն ժամանակ էլ խմբակցությունը որոշում կկայացնի։ Տեղեկություններ կան, որ իշխանությունն ամեն ինչ անում է միայնակ չմնալու, ԼՀԿ-ի քվեն ստանալու համար, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հեղափոխականները ֆիասկոն ապրեցին եւ հակառակ իրենց խոստումներին՝ հեղափոխական բյուջե չներկայացրին։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս