«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ձեր ընդունած հայտարարությանը նոր մարդիկ չեն ավելանում՝ ընդամենը 20 հոգի է ստորագրել, ինչո՞ւ՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Հիշեցնենք, որ խոսքն ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկված քաղաքացիական հասարակության ներկայացուցչների հետապնդման, ատելության խոսքին առնչվող հայտարարության մասին է։ «Այդ պասիվությունը պատճառաբանվում է նրանով, որ աշխատանքային խումբը պատասխանատվություն է ստանձնել աշխատել նաեւ օրենքի նախագծի շուրջ, ուստի հայտարարությանը միացել են նրանք, ովքեր հակված են աշխատանքային խմբում լինել»:
Մեզ ասում են, որ ոչ բոլորն են կիսում ձեր մոտեցումները, ստորագրածները սորոսականների թեւն են՝ աշխատել են «Հայաստանի բաց հասարակության հիմադրամներ» կազմակերպության հետ։ «Ես չգիտեմ, թե որտեղից եք որոշել, որ մեր հայտարարությունը պիտակ կրելու թրենդ է, այնուամենայնիվ, գուցեեւ այդպես է, եւ որոշ մարդիկ չեն կիսում հայտարարության մտքերը»: Ձեր կարծիքով՝ իմքայլականների ո՞ր թեւն է ստորագրել։ «Ախր, իմքայլականներն առանձնապես թեւեր-ոտքեր չունեն»: Նույն բանը պնդում էր Գալուստ Գրիգորիչը՝ ասելով․ ՀՀԿ-ն թեւ-ոտ,-պոչ-պոզ չունի։ Իսկ ե՞րբ պատրաստ կլինի բուն օրինագիծը։ «Առաջիկա նիստերից մեկում կառաջարկենք հարցն ընդգրկել նիստերի օրակարգ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: