
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը երեկ միավորիչ հավաք է նախաձեռնել, որին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ընդդիմության գրեթե ամբողջ հատվածը:
Քննարկման օրակարգում եղել են Արցախի հակամարտության բանակցային գործընթացը, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, դատաիրավական համակարգի, Սահմանադրական դատարանի խնդիրները։
Տասը տարի Հանրային խորհուրդը ղեկավարելուց հետո հայտնի է, որ օրերս հրաժարական տվեց, մտադիր է գարնանն ակտիվ քաղաքականություն մտնել, իսկ մինչ այդ զբաղվելու է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբով:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: