Աժ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը որոշել է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:
Հիշեցնենք, որ երբ նա զբաղեցնհւմ էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի խորհրդականի պաշտոնը, հենց կանգնել էր տարիքային ցենզի խնդրի առջեւ: