Գազի Կոլյայի ինքնասպանության գործով հարցաքննվել են թոռները. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախնական վարկածի` «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի ինքնասպանության գործը կասեցվել է: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Բայց կատարվածն, այնուամենայնիվ, դեռեւս շարունակում է առեղծված մնալ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները կատարվածի առնչությամբ հարցաքննել էին նաեւ վերջինիս թոռներին՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյաններին` հետաքրքրվելով, թե ինչ խնդիրներ է ունեցել իրենց պապը, հայտնել է արդյոք որեւէ մտահոգություն եւ այլն:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 9-ին:




Լրահոս