ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու միջոցներ չեն ձեռնարկվում՝ 16-18 դարերի հնձանը փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերից պահպանված գինու հնձանը:

«Ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ»,- ասել է պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նա նաև նշել է, որ պետք է անպայման հասկանալ, թե շինթույլտվության ծրագրի հաստատման մեջ որքանո՞վ է հիմնավորված ներկայացվել՝ ինչ տարածքի վրա և ինչ նպատակներով է իրականացվում շինարարությունը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ, ով նշեց, որ դարերի ընթացքում մեզ հասած ցանկացած հուշարձան պետք է պահպանվի:

«Ես ինքս հուշարձանը չեմ տեսել, բայց եթե 16-18-րդ դարերից պահպանված հնձան է, ապա պետք է ամեն ինչ անել այն պահպանելու համար, քանի որ շատ քիչ նման հնձաններ ունենք պահպանված: Հուշարձաններն այսօր պահպանելու տարբեր ձևեր կան, եթե ինչ-որ նոր շինություն են ուզում կառուցել, ապա քանդելու տեղը կարող էին այնպես անել, որ այդ հինը պահպանելով՝ նորը է՛լ ավելի գրավիչ դարձնեն»,- ընդգծեց հուշարձանագետը՝ հավելելով, որ Պատմաշակութային և  հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժինը պետք է քայլեր ձեռնարկի հուշակոթողը փրկելու համար:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ՊՈԱԿ-ը պետք է անի այսօր այն, ինչի համար կոչված է»,-ընդգծեց Սամվել Կարապետյանը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Պատմաշակութային և  հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս մեր բազմաթիվ զանգերին չարձագանքեցին:

Ի դեպ, ահազանգի հետքերով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այցելել է Դալլմայի այգիներ կոչվող տարածք՝ պարզելու, թե իրականում ինչ հուշակոթողի մասին է խոսքը:

«Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։
Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան։ Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաննփր կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»,- գրել էր Հակոբ Կարապետյանը։

Gepostet von Hakob Karapetyan am Samstag, 16. November 2019

Լիդա Եղիազարյան




Լրահոս