Օրերս Մոսկվայի հարավ-արեւմուտքում սպանվել էր Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը:
Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից եւ մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում` գլխին, եւ թաքնվել է:
«Ժողովուրդ» օրաթերթին Աշոտ Բոլյանի սպանությունից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է, 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվեց «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը` Անդիկը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Անդրանիկ Հարութունյանի սպանության կազմակերպիչը եղել է բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը, սակայն ՀՀ իրավապահներին չէր հաջողվել նրան Հայաստանում բռնել:
Իսկ ինչո՞ւ Բոլյանը պետք է կազմակերպեր «օրենքով գող» Անդրանիկ Հարութունյանի սպանությունը: Պարզվել է, որ բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը խաղատանը 300-350 հազար դոլար պարտք է եղել, եւ հայտնի խաղատան տերերը չեն կարողացել Բոլյանից դա ստանալ: Գումարը ստանալու համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, ուստի նա պետք է «ստանար» այդ գումարը Բոլյանից, ինչի համար էլ բռնցքամարտիկը կազմակերպել է Անդիկի սպանությունը:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` կազմակերպիչների թվում են նաեւ Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին ղեկավարներից երկուսը, որոնք եւս խնդիրներ են ունեցել Անդրանիկ Հարությունյանի հետ:
Սակայն Աշոտ Բոլյանի մասով աղմկահարույց տեղեկություններն այստեղ չեն սպառվում:
Եւ այսպես, 2014թ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվեց քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի`Թեւոսիկի եղբայրը` Արթուր Սաֆարյանը: Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին հայտնվեց Իսրայել Սարգսյանը եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ազատազրկման դատապարտվեց 25 տարի ժամկետով: Վերջինս, սակայն, պնդում է, որ այդ սպանության հետ կապ չունի եւ դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում:
Իսկ հիմա կարեւորի մասին. այս քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը:
Դեռեւս այն ժամանակ իրավապահները կասկածներ են ունեցել, որ Բոլյանը քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել, եւ նրան`որպես վկա, հարցաքննել են: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքին է հայտնվել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով վկայի կարգավիճակով հարցաքննված Աշոտ Բոլյանի ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Աշոտ Բոլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին. նա հանդիսանում է իր տղայի քավորը:
Հայտնեց, որ Իսրայելին ճանաչում է 2008 թվականին: Իսրայելին ճանաչում է Տիգրան Ավետիսյանի միջոցով: Իրենցմիջեւ գործնական հարաբերություններ չեն եղել:
Դեպքի հետ կապված ինքը տեղեկացել է, որ, իբր, Մովսեսը սպանել է Արթուրին, իսկ Իսրայելը,իբր, սպանել է Մովսեսին: Հայտնեց, որ հնարավոր չէ նման բան եղած լինի, քանի որ ինքը Տիգրանը, Արթուր Սաֆարյանը եւ Իսրայելն ընկերություն են արել,եւ տեղյակ է նրանց հարաբերություններից:
Հայտնեց, որ ինքը Տիգրան Ասատրյանի միջոցով ծանոթացել է Արթուր Սաֆարյանի հետ ու ինքը տեղեկացել է, որ Արթուրը Թեւոսի եղբայրն է, ով Տիգրանի մանկական ընկերն է: Ինքը ընկերություն է արել Տիգրանի եւ Իսրայելի հետ եւ տեղեկացել է, որ Տիգրանի եւ Թեւոսի միջեւ կան ֆինանսական խնդիրներ: Թեւոսի գործերով զբաղվել է Արթուրը, քանի որ Թեւոսը գտնվել է արտասահմանում եւ իրեն խնդրել է, որպեսզի միջամտեն եւ բարիշեն:
Ինքը անձամբ մենակով խոսել է Արթուրի հետ,եւ Արթուրը զանգահարել եւ տվել է Թեւոսին,եւ նա ասել է, որ նորմալ հարաբերությունների մեջ են: Արթուրը ասել է, որ երեկոյան կգա Տիգրանենց տուն,եւ Արթուրը իրկնոջ, երեխաների եւԹեւոսիկնոջեւ երեխաների հետ է եղել, եւ սկսել են ընկերություն անել: Իսրայելը որեւէ հարց չի ունեցել Արթուրի հետ: Մոսկվայում երկու անգամ իր վրա փորձել են մահափորձ կատարել եւ ուղղությունը շեղել Թեւոսի վրա, սակայն ինքը գիտի, որ դա այդպես չէ: Ամսի 25-ին իր աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց եւ ամսի 27-ին զանգահարել եւ իմացել է, որ Արթուրը մահացել է:
Ինքը զանգել է Տիգրանին, նա չի պատասխանել, հետագայում զանգահարել է Իսրայելին, եւ Իսրայելը պատմել է կատարվածի մասին: Ինքը տեղեկացել է, որ Թեւոսը Տիգրանի հետունեցել է ֆինանսական խնդիրներ եւ գումարը չիտվել Տիգրանին: Իսրայելը ավելի մոտ է եղել Տիգրանի հետ: Մովսես Ներսիսյանին ինքը տեսել է մի քանի անգամ Տիգրանի եւ Իսրայելի միջոցով: Ինքը Արթուր Սաֆարյանի սպանության օրը գտնվել է ՌԴ-ում: Ինքը Իսրայելի հետ ամեն օր խոսել է, սակայն կոնկրետ որ համարով, չի կարող ասել:
Ինքը հիշում է Իսրայելի երկու համարներ եւ հայտնել է քննիչին: Տիգրանը իր տան մոտ անվտանգություն է ապահովել իր ընտանիքի համար եւ իրեն ասել է, որ Թեւոսենք սրբություն չունեն, ու նա վտանգ սպասել է Արթուրից, սակայն ինքը, Արթուրի հետ խոսելով, հասկացել է, որ Արթուրը շատ համեստ մարդ է եւ Տիգրանի նկարագրածը չէ: Տիգրանը պետք է պատժեր Թեւոսին, քանի որ նա Տիգրանին խաբել է:
Ինքը Տիգրանին հարցրել է, թե արդյոք Թեւոսի հետ նրա հարցերը վերջացել են, քանի որ Տիգրանը եւ Արթուրը պետք է քավոր-սանիկ դառնան, սակայն Տիգրանը ասել է, որ իր գործերին չխառնվի: Ինքը եւ Իսոն նույնպես եղել են Արթուրի ընկերները, սակայն իրենք զապիս չեն արել Թեւոսի համար: Արթուրը եւ Թեւոսը շատ թշնամի են ունեցել: Հունվարի 24-ին Տիգրանը իրեն զանգահարել եւ հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, եւ ինքը ամսի 27-ին պետք է ՀՀ գար, սակայն իր երեխան գտնվել է հիվանդանոցում, եւ ինքը Տիգրանին զանգահարել եւ ասել է, որ չի կարող նրա առիթին ներկա գտնվել: Արթուրը Թեւոսի համար բացի եղբայր լինելուց եղել է շատ լավ ընկեր:
Ինքը եղել է «Վիվասելի» անվտանգության պետըեւինքն է ստեղծել Հայաստանում ինֆորմացիոն բաժնիքը, եւ հասկանելի է` այն արբանյակը, որը որ պետք է ցույց տա տեղը, եւ եթե այդ ուղղությունը լարված է արբանյակը, փոխանցում է այլ արբանյակին: Հայտնեց, որ անլեգալ հեռախոսի մեջ հնարավոր չէ տվյալներ գրանցի իր ընկերների եւ կնոջ հեռախոսահամարները:
Ինքը ուժային կառույցներում գաղտնի բաժնի պետ է, սակայն չի կարող մանրամասն ասել: Հայտնեց, որսույն քրեական գործով կա ձեռնոց, որ փորձաքննության ենթարկվելով` ապացուցվել է, որ դա ո՛չ Իսրայելինն է, ո՛չ էլ Մովսեսինը: Տիգրանը խնդրել էր, որ ինքը նրան օգնի, քանի որ նա վտանգ է տեսել Թեւոսից, իսկ Թեւոսի միակ սրբությունը եղել է Արթուրը:
Հետագայում իրեւ Արթուրի հարաբերությունները ավելի է մոտեցել: Ձայնագրության մեջ Տիգրանը ասել է. «Չէ՞ որ մենք Աշոտին էլ պիտի, ինչ-որ հարց կա»: Դա էն պատմությունն է, որ ինքը գիտի պատմություններ Տիգրանի եւ Թեւոսի մասին: Երբ իր քրոջ հարսանիքին ինքը հրավիրել է Արթուրիկին, Տիգրանը իրենից նեղացել է:
Ինքը Իսրայելին ասել է, որպեսզի խոսի Տիգրանի հետ, սակայն հետագայում չի հարցրել խոսել է նրա հետ, թե ոչ, քանի որ նա Տիգրանի հետխոսելուցհետո բռնվել է: Տիգրանը վերջին ժամանակահատվածում իրենցհետ շատ չի շփվել եւ նույնիսկ իր երեխայի կնունքին երբ Իսրայելը եղել է երեխայի քավորը, Տիգրանը չի մասնակցել այդ առիթին:
Տիգրանը հաճախակի գնացել է ՌԴ եւ հանդիպել է ինչ-որ մարդկանց հետ, այսինքն` ունեցել է ինչ-որ ծրագիր: Մովսեսին սպանելը շատ դժվար բան է, եւ, իր կարծիքով, նա չի մահացել»:
Քնար Մանուկյան