Տավուշի մարզի բնակիչ ավտոներկրողները դժվարություններ են կրում, քանզի Ճապոնիայից եւ Վրաստանից ներկրված ավտոմեքենաները մաքսազերծվում են Գյումրիում, Տավուշից Գյումրի հասնելու համար հարկ է երկար ճանապարհ անցել:
Ավտոներկրողները դժգոհություն են հայտնում, որ Բագրատաշենի մաքսակետում բեռների զննությամբ զբաղվում են մաքսակետի տասնյակ աշխատակիցներ, արտերկրից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների փաստաթղթային ձեւակերպումներով` ընդամենը 2 աշխատակից:
Դա հերթերի պատճառ է դառնում: Այդ հերթերի պատճառով երբեմն Տավուշի մարզի բնակիչ ավտոներկրողը ավտոմեքենան թողնում է մաքսակետում եւ վաղ առավոտյան է մաքսակետ վերադառնում, որպեսզի գոնե այդ ժամանակ ավտոներկրման փաստաթղթային ձեւակերպումները կատարվեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ