
Սոցիալական արդարության դեֆիցիտի պատճառով է եղել հեղափոխությունը։ Այսօր քննարկման ժամանակ նման տեսակետ արտահայտեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Սահմանադրական դատարանը ՀՀ անկախությունից հետո չկայացավ որպես ինստիտուտ։ Լեգիտիմության կարևոր երաշխիք է Սահմանադրության լեգիտիմությունը։ Մենք ասում ենք՝ սահմանադրականությունը որպես անկյունաքար մնացել է խնդիր, չլուծված։ Մենք պետք է գլխավոր հարցը տանք՝ եթե եղել է հեղափոխություն եւ պետք է պատասխանատվություն, ապա պետք է հարգել ժողովրդին, որը չի վստահում դատական համակարգին», — նշեց նա։
Մանրամասները՝տեսանյութում: