
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
«Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել, և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: