Տաշիրում կատարված գողության հետքերով. ում է պատկանում թալանված բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աժ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի բնակարանից գողություն չի կատարվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Կարեն Կարապետյանի գրասենյակից։ Նշվեց նաև, որ Կարեն Կարապետյանը Տաշիրում բնակարան չունի։

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունից հաղորդում էին տարածել, որ Տաշիրում անհայտ անձինք նոյեմբերի 14-ին մտել են Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր ու երեք միավոր զենք։ Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ այն պատկանում է Կարեն Կարապետյանին։

ArmLur.am-ի տեղեկություններով` թալանված բնակարանն իրականում պատկանում է Կարապետյանի բարեկամներից մեկին:

 




Լրահոս