Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն իսկ Իտալիայում է:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց իտալական Պալերմո քաղաք, որտեղ երկու օր անց կկայանա ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Ազգային ընտրանին կհանգրվանի «Էքսելսիոր» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ին (Երևանի ժամանակով՝ 21։30-ին) Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը, իսկ 19։00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը։
Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։