ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին Արա լեռան լանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:
«Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ:
Ժամը 17:20-ին հրդեհը մեկուսացվել է: Հրդեհի մակերեսը կազմում է 15 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարար ծառայող:
Ժամը 18:10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ: