ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզում ծանոթացել է մարզի համյանքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին: Նա նաև այցելել է Նոր Հաճն, որտեղ մոմ է վառել Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վարչապետը նաև խնդրեց քաղաքապետին իրենց ցավակցությունները փոխանցել երեկ Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ, երբ իրենց բնակարանում շմոլ գազից մահացել էին 77-ամյա տատն ու իր 4 թոռները: