
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 16-ին 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Արարատի մարզի Մասիս քաղաքում այրվել է 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 5 հա, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ 6000 քմ, Մեղրաձոր գյուղում՝ 50 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 5 հա խոտածածկ տարածք:
Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել: