Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում Ջերմուկում՝ Էրիկ Գրիգորյանի և պատգամավորների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպան, ակտիվիստ Թեմինա Ենոքյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Ջերմուկում Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում, որին ներկա են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գրիգորյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այլք:

«Հանդիպումը փակ է լուսաբանման համար։

Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։

Հիշեցնեմ, որ Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործը տապալվեց, Իվանյան-Գրիգորյան քննիչ և նախկին ԲՆ նախարարի ազգակցական կապի բացահայտման պատճառով։ Ավելին ապօրինի ընդերքօգտոգարոծման փաստի առիթով հարուցված քրեական գործից էլ ոչ մի նորություն չկա։

«Էլարդն» էլ բազմաթիվ թերություններ բացահայտեց և տեսակոնֆերանսով ներկայացրեց։ Բայց ո՛չ ուրանի պաշարների մասին տեղեկատվությունը հիմք դարձավ, ո՛չ «Էլարդի» բացահայտումները, ո՛չ էլ նախարարության 13 կետից բաղկացած գրությունը։

Հիմա հարցերի հարցը, ինչո՞ւ է փակ այս քննարկումը, ո՛չ նախապես հայտարարվել է, ո՛չ էլ այս պահին թույլ են տալիս հեռարձակել»,- գրել է Ենոքյանը:




Լրահոս