Գերմանիայում ընդդիմադիր ուժը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում ընդդիմադիր ուժ համարվող «Կանաչների կուսակցությունը» կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. գրում է ermenihaber-ը:

Պատճառը Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման համար Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է: Պատվիրակությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են մի բանաձև, որը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող վերոհիշյալ ռազմական գործողության պատճառաբանությամբ պահանջում է չեղարկել Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը Թուրքիան մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

 




Լրահոս