Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը:Միջոցառման բացմանը մասնակցել ենՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը,Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար ԿունիոՄիկուրիան,Հայաստանում Եվրոպական միությանդեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաևՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետությանմաքսային ծառայության միջև: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով հարևան երկրների միջև գործակցությանխորացումը, նշել է, որ միջսահմանային համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների: «Կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ճանապարհովընթացող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ: Այդպիսի օրինակներից է արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մաքսային մի քանի ընթացակարգերի ավտոմատացումը, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է համաժողովի կարևորությունըտեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային միտումներին զուգընթաց քայլելու առումով. «ՊԵԿ-ը, և առհասարակ պետական բոլոր մարմինները, գործառույթներն իրականացնելիս պետք է կարողանան առավելագույնս օգտագործել «մեկ պատուհանի» սկզբունքը,և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հանրային ծառայությունները պետք է դառնան շատ ավելի մատչելի և հասցեական»: Անդրադառնալով հարևան երկրների հետ կնքված փաստաթղթերին` Դավիթ Անանյանը նշել է, որ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակումը կնպաստի, որպեսզի սահմանային հսկողությունը դյուրացվի` հանգեցնելով մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար ԿունիոՄիկուրիան, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում, արձանագրել է Հայաստանի մաքսային ծառայության առաջընթացը. «Ես շատ հետաքրքրված եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնոլոգիական զարգացմամբ և հարևան երկրների հետ գործընկերային կապերը խորացնելու կարողությամբ: Այս զարգացումները ոգևորիչ կարող են լինել նաև ՀՄԿ անդամ երկրների համար»:
Համաժողովի երկու օրերի ընթացքում դիտարկվելու են միջազգային առևտրի ներկա վիճակը, և քննարկվելու են առևտրի դյուրացումը խթանելու նախապայմանների ստեղծման հնարավորությունները: Տարբեր երկրների մաքսային ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները քննարկելու են միջսահմանային առևտուրը դյուրացնելու և արդյունավետ մաքսային կառավարման միջոցով տնտեսական աճ ապահովելու համար ռիսկերի կառավարման նորագույն մեթոդների և մաքսային մարմինների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Ուսումնասիրվելու են մասնավոր հատվածի հետ գործակցության մեթոդները, ինչպես նաև ոլորտում համաշխարհային միտումները և տեխնոլոգիական նորարարական լուծումները տեղայնացնելու հնարավորությունները:
Նշենք, որ համաժողովնանցկացվումէ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին