ՖՈՏՈ. Ինչ է պատմում ոտքը կորցրած զինվորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝  2016թ. մայիսի 24-ին ժամկետային զինծառայող Մկրտիչ Պետրոսյանը դիրքերում հատել էր ականապատ տարածքը և կորցրել աջ ոտքը` ծնկից ներքև:

Նշենք, որ Մկրտիչը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 43 հազար դրամ կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Մկրտիչը պատմել էր, որ ականապայթյունից վնասվել է ոտքը, ինչի հետևանքով աջ ոտքի ծնկից ներքև հեռացվել է. «Մի քանի հոգով իջել էինք ցախ բերելու, ու դեպքը պատահեց: Հիմա ես պրոտեզ եմ կրում»:

Մարտակերտի հոսպիտալում ոտքը հեռացնելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ 10 օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, ուր ստացիոնար բուժման կուրսեր է անցել շուրջ մեկ ամիս:

Մկրտիչը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամուսնացել է, արդեն ունի 1.5 տարեկան երեխա: Զինվորը հավելեց, որ կարողացել է հիփոթեքով ձեռք բերել բնակարան:

Ի դեպ, նշենք, որ Մկրտիչը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին նամակ էր գրել, որին նախարարը արձագանքել էր, և մեծ ոգևորությամբ պատմեց նշեց, որ վաղը պետք է գնա մասնակցի աշխատանքի համար նախատեսված  հարցազրույցին:

«Անկեղծ ասած՝ ոտքիս շրջանում ցավեր ունեմ, քանի որ ոսկոր է աճում, որը խանգարում է ինձ պրոտեզ կրել և է՛լ ավելի է դժվարացնում տեղաշարժվելու պրոցեսը: Տարին մեկ-երկու անգամ ստիպված եմ լինում վիրահատվել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս