Շատ դատավորներ դրանից կօգտվեն, եւ նոր սերունդը կկարողանա աշխատել: ArmLur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը` խոսելով Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխության մասին, որով առաջարկում են դատավորին վաղաժամ ուղարկել թոշակի:
«Եթե այդ անձինք չհամաձայնվեն, ապա զոռով չի կարող լինել: Դա կլինի հենց իրենց բարի կամքի դրսևորում, որևէ պարտադրանք չի գործելու»,- նշեց նա: