Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում կայացել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է Հայաստանի մարզերից և Արցախից 89 ձյուդոիստ, կանանց պայքարն ընթացել է 2 քաշային կարգում՝ 52 կգ և +52 կգ, իսկ տղամարդկանցը՝ 6 (60 կգ, 66 կգ, 73 կգ, 81 կգ, 90 կգ, +90 կգ):
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն ասել է, որ առաջնության մասնակիցները խոստումնալից մարզիկներ են, որոնք առաջիկայում կարող են լուրջ հաջողությունների հասնել.
«Նախորդ տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է, ինչը շատ ոգևորող է: Մասնակիցները մեծամասամբ երիտասարդ և խոստումնալից մարզիկներ են, որոնք աշխատանքի շնորհիվ կարող են հասնել հաջողությունների: Ժամանակի ընթացքում կկատարենք շտկումներ և կկարողանանք հասնել ցանկալի արդյունքների: Առաջնության արդյունքներով կձևավորենք հավաքական թիմ, որը կպատրաստվի Օլիմպիական խաղերի հաջորդ շրջափուլին»,- ասել է Հ. Դավթյանը:
Ձյուդոյի Հայաստանի առաջնության մրցանակակիրներ են դարձել.
Տղամարդիկ
60 կգ քաշային կարգ
1․Յուրի Իսրայելյան
2․Երվանդ Ներսեսյան
3․Գասպար Հայրապետյան
4․ Գոռ Հովսեփյան
66 կգ
1․Տիգրան Բադալյան
2․Ստյոպա Դարբինյան
3․Տիգրան Յաղուբյան
4․ Արման Մարդոյան
73 կգ
1․Մերուժան Սարգսյան
2․Ռոբերտ Գաբրիելյան
3․Արսեն Ավետիսյան
4․ Ալեքսան Պետրոսյան
81 կգ
1․Բորիս Շատվերյան
2․Կարեն Հովհաննիսյան
3․Նարեկ Շատվերյան
4․ Մամիկոն Ավետիսյան
90 կգ
1․Վարդան Խաչատրյան
2․Գուրգեն Աբելյան
3․Վահագն Չալյան
4․ Վահագն Ազիզյան
+90 կգ
1․ Արման Ավանեսյան
2․ Արտյոմ Սարգսյան
3․ Գոռ Գյուլնաշյան
4․ Կարապետ Իսոյան
Կանայք
52 կգ
1․ Սոսե Բալասանյան
2. Իռենա Պետրոսյան
3․ Մելինե Մամիկոնյան
+52 կգ
1․ Վարսիկ Գրիգորյան
2․ Գայանե Պետիկյան
3․ Մարինա Մարտիրոսյան