«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ԱՀ արտգործնախարար, նախագահի հավանական թեկնածու Մասիս Մայիլյանը մտերիմներ են, և Իշխանյանը խոստացել էր, որ Մայիլյանի առաջադրման դեպքում ՀՅԴ-ն աջակցելու է նրան, մեր տեղեկություններով՝ Իշխանյանը իր խոստումը չի կարողանալու պահել:
Պատճառն այն է, որ Դաշնակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշել է, որ կուսակցությունը պաշտպանելու է Վիտալի Բալասանյանին: Նման որոշման պատճառն այն է, որ Բալասանյանը հանդես է գալիս Հայաստանի իշխանությունների կոշտ ընդդիմախոսի դիրքերից, իսկ Մայիլյանը՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: