ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում հետ է ինքնասպանությունից առաջ հանդիպել 19-ամյա կալանավորը. Արմավիրի բանտի դեպքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Էրեբունի բժշկական կենտրոնից դատապարտյալ էր փախել:

Նոյեմբերի 18-ին` ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի:Ա. Սարգսյանը նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (գողություն):

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իր հերթին նաեւ ՔԿ ծառայությունն է քննություն իրականացնում: Եվ, ահա, իրավապահների կողմից տարվող նախնական քննության արդյունքների համաձայն` դատապարտյալին հաջողվել է փախչել, քանի որվերջինիսհսկողՔԿ ծառայության աշխատակիցները բացթողում են ունեցել: Իսկ գուցե ՔԿ ծառայության աշխատակիցները դատապարտյալի հետ գործարքի՞ են գնացել, որ նա կարողացել է շրջանցել հսկողներին. թերեւս կպարզի քննությունը:

Ինչու է կախվել

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործովհայտնաբերվել է Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։ Իրավապահները պարզել են, որ դեպքից առաջ կալանավորված Սարգիս Աբելյանը հանդիպել է հարազատների հետ, որոնց գնալուց հետոտեղի է ունեցել դեպքը: Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք կալանավորը հարազատների հետխոսել է թեմայի շուրջու գնացել այդ քայլին, թե կատարվածը կապ ունիիր քրեական գործի կամ ՔԿՀ-ում հնարավոր որեւէ խնդրի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս