Ինչ է իրականում կատարվել Նուբարաշենի հոգեբուժարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում հարապարակված տեղեկությունների համաձայն՝ այսօր արդեն 1 ժամ է՝ լարված իրավիճակ է ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում:

Նշենք, որ բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Հավելենք՝ կլինիկայի հիվանդները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից մեզ հայտնեցին, որ կատարվում են ուսումնասիրություններ. «Այս պահին հացադուլ է անում ընդամենը 1 անձ, մանրամասների մասին ավելի ուշ կհայտնենք»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը:

Ի դեպ, դեպքին արձագանքել է նաև  «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:

Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը: Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս