Նոյեմբերի 17-ին բնապահպան, ակտիվիստ Թեմինա Ենոքյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ հանդիպել են Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ:
«Հանդիպմանը ներկա են եղել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեիպետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը եւ պատգամավորներ Մերի Գալստյանը, Միքայել Զոլյանը, Գայանե Աբրահամյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ ես:
Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա եւ ներկայացուցչական հատվածին պատմել կառավարության իրականացված եւ ձեռնարկվող քայլերը` Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ: Հանդիպման նպատակն էր նաեւ լսել քաղաքացիների հարցերը եւ հնարավոր մտահոգությունները:
Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 24-ին եւ նոյեմբերի 14-ին մենք հանդիպել էինք նաեւ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկեւ Գնդեվազ համայնքների մի խումբ բնակիչների հետնույնպես քննարկելու ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից իրականացված եւ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակելու լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հադիպման ժամանակ պաշտոնատար անձինք ասել են, որ այս հանդիպման նպատակն է հաշվետվություն տալ քաղաքացիներին, թե ինչ են արել իրավապահները, ինչ են արել մյուս գերատեսչությունները, ՀՀ կառավարությունը Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ: Ի պատասխան ներկա պաշտոնյաների հայտարարություների` բնակիչները ասել են, որ իրենց հաշվետվությամբ իրենց չեն համոզի, իրենք, միեւնույնն է, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու:
Քնար Մանուկյան