
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.05-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Թումանյան փողոցի 79-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ցերեկը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ կային գումար և ոսկյա զարդեր:
Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի կին:
Նոյեմբերի 18-ի առավոտյան նա հայտնաբերվել է, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել և տվել խոստովանական ցուցմունք:
Կինը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: