
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում հայտնում է.
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.
– գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
– գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը
նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
– գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։