
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանը 70 կողմ, 10 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով քրեական ենթամշակույթ ստեղծելը կքրեականացվի:
Դեմ քվեարկողները եղել են ԲՀԿ խմբակցության անդամները, իսկ, ահա, ձեռնպահ էր «Լուսավոր Հայաստանը»: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իմքայլականների համար անակնկալ է եղել նրանց ձեռնպահ քվեարկելը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։