«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ամուլսարի հարցով իմքայլական պատգամավորների եւ ջերմուկցիների փակ հանդիպման նախաձեռնողը եղել է վարչապետը: Նա պատգամավորներին հորդորել է, որ պարբերական հանդիպումներ կազմակերպեն ու համոզեն ջերմուկցիներին: Եվ սա վերջին հավաքը չի լինելու: Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ փակ հանդիպմանը չմասնակցեն բնապահպանները եւ քննարկումը չսրեն: Բայց այս քննարկումները հուսադրող չեն։
Չնայած ջերմուկցիներին խոստացել են, որ լավ կլինի՝ աշխատատեղեր կունենան, եւ ռիսկերի մասին խոսակցություններն էլ միֆ են, այլապես Հայաստանում ոչ մի հանք չէր շահագործվի, այդուհանդերձ, քննարկման որոշ մասնակիցներ անդրդվելի են մնացել եւ ասել են, որ չեն ապաշրջափակելու հանքի ճանապարհը: Համոզել են, որ գոնե թույլ տան տեխնիկան մտնի տարածք, տեսչական մարմիններն աշխատեն, ձյունը գալուն պես դա անհնար կլինի։ Ապարդյուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։