ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
Վանաձորի պետական համալսարանը առաջարկել էր 8 թեկնածու` տարեկան վարձը վճարելու համար: Բոլոր թեկնածուներին ուսումնասիրելուց հետո՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց վճարել Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող՝ Ասյա Հակոբյանի ուսման վարձը, ով սովորում է Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, կառավարում մասնագիտությամբ:

Մնացած 7 ուսանողները Բանկի կողմից ստացան խրախուսական մրցանակներ: Բացի տարեկան վարձը վճարելուց, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կտրվի համալսարանն ավարտելուց հետո պրակտիկա անցնել ՎՏԲ- Հայաստան Բանկում, որի արդյունքում համապատասխան թափուր աշխատատեղ լինելու դեպքում, առաջնահերթ հիմունքներով աշխատանքի ընդունվել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար միշտ առաջնահերթություն է երիտասարդների զարգացումն ու կրթությունը, ուսումնական հաստատություններին աջակցելը և երկրի բուհերի ուսանողների մոտիվացիայի բարձրացումը դեպի ուսումնական բարձր արդյունքներ:




Լրահոս