Armenian text to speach

Էլի Թորոսյանը չի զիջել, էլի տարաձայնություն կա. ինչ կորոշեն իմքայլականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը, պարզվում է, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրինագծի հետ կապված լուրջ տարաձայնություններ կան: Բանն այն է, որ հանձնաժողովի իմքայլական պատգամավորները կարծում են, որօրենքումչպետք է հանրությանը մատչելի եւ դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդ զետեղվի, իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այդ տեսակետին չէ:

Նախարարը զիջումների չի գնում, ինչի համար էլ, ըստ մեր տեղեկությունների, այսօր կայանալիք քվեարկության ընթացքում իմքայլականներից շատերը պատրաստվում են դեմ քվեարկել նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իմքայլականներից շատերին ասվել է, թե նախագծի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը վերջերս հանդիպում է ունեցել դեղագործների համայնքի ներկայացուցիների հետու նրանց խոստացել է, որ նման օրինագիծ են ունենալու: Բայց պարզվում է` վարչապետի խոստումը վերաբերել է դեղերի շուկայի կարգավորմանը, իսկ նախարար Թորոսյաննիր ցանկացած հատվածը պարզապես խցկել է այս օրինագիծ: Ըստ մեր տեղեկությունների` այսօր այս օրինագծի քվեարկությունը շատ խայտաբղետ է լինելու, քանի որ իշխանական խմբակցությունում այս հարցում համաձայնություն չկա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե ինչպիսի տարաձայնություններ կան:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ:

-Պարո՛ն Զեյնալյան, ինչո՞ւ է Ձեր ղեկավարած հանձնաժողովը դեմ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին:

-«Դեղերի մասին» օրենքը բավականին ծավալուն օրենք է, բավականին վերանայելու հոդվածներ կան: Բացասական եզրակացություն ենք տվել այն նախագծին, որով առաջարկվում էր պետական նպատակային ծրագրերում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի համար նախարարությանը հնարավորություն տալ լրատվամիջոցներով հանրային իրազեկում իրականացնել, ըստ էության, գովազդել:

-Ի՞նչը Ձեր սրտով չէ, ինչո՞ւ եք դեմ այդ գովազդմանը, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Անհասկանալի է նպատակը, որովհետեւ պետական նպատակային ծրագրերում տրվող դեղատոմսով տրամադրվող դեղերը հանրային իրազեկման կարիք չունեն, որովհետեւ այդ դեղերն արդեն պետությունը գնել է,ու այդ դեղերը, դեղատոմսով դուրս գրվելով, տրվումեն բնակչությանը:

Օրինակ` հիվանդանոցում հիվանդը պառկած բուժօգնություն է ստանում պետական նպատակային շրջանակներում, որիմեջմտնում է նաեւ բուժումը, ենթադրենք օրինակ,ինչ-որ դեղորայք տրամադրվում է նրան անվճար, այս պարագայում անհասկանալի է, թե ԶԼՄ-ներով այդ դեղը գովազդելը կամ, իրենց խոսքերով ասած, իրազեկում իրականացնելը ի՞նչ իմաստ ունի, այդ առումով անհասկանալի է դա, մենք դրա անհրաժեշտությունը չենքտեսնում:

Ոչ առողջ մրցակցային դաշտ կստեղծվի, քանի որ այդ դեղորայքը, որը պետական նպատակային շրջանակներում պետությունը գնում է, այլ ներկրող եւս այդ դեղը ներկրում է ու վաճառում է դեղատներում, ստացվում է այդ դեղը գովազդելը կխթանիներկրողի բիզնեսը: Մյուս կողմից, դեղի անուն տալը բացարձակ անիմաստ է, խնդիրը դեղի անունը տալու մեջ է, որ դեղի անունը պետք է անպայման տրվի: Ըստ էության, վերջնական խելամիտ, ողջամիտ պատասխան, բացատրություն, հիմնավորում ես, համենայնդեպս, չլսեցի, դրա նպատակը ինչն է: Մենք առաջարկել ենք այդ հոդվածը հանել, չի հանվել, դրա համար հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

-Քվեարկությունն ի՞նչ ելք է ունենալու, դե՞մ եք քվեարկելու կրկին:

-Եթե հոդվածը հանվի, ապա … Իսկ եթե չէ, այստեղ որեւէ այլ կարծիք չի կարող լինել, ես այդ հոդվածի տրամաբանությունը չեմ հասկանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս