«Հիմա մեզ մոտ կասկածներ առաջացան». ինչու են դեմ քվեարկել իմքայլականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը, պարզվում է, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրինագծի հետ կապված լուրջ տարաձայնություններ կան:

Բանն այն է, որ հանձնաժողովի իմքայլական պատգամավորները կարծում են, որօրենքումչպետք է հանրությանը մատչելի եւ դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդ զետեղվի,իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այդ տեսակետին չէ: Նախարարը զիջումների չի գնում, ինչի համար էլ, ըստ մեր տեղեկությունների, այսօր կայանալիք քվեարկության ընթացքում իմքայլականներից շատերը պատրաստվում են դեմ քվեարկել նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իմքայլականներից շատերին ասվել է, թե նախագծի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է,որըվերջերս հանդիպում է ունեցել դեղագործների համայնքի ներկայացուցիների հետու նրանց խոստացել է, որ նման օրինագիծ են ունենալու: Բայց պարզվում է` վարչապետի խոստումը վերաբերել է դեղերի շուկայի կարգավորմանը, իսկ նախարար Թորոսյաննիր ցանկացած հատվածը պարզապես խցկել է այս օրինագիծ: Ըստ մեր տեղեկությունների` այսօր այս օրինագծի քվեարկությունը շատ խայտաբղետ է լինելու, քանի որ իշխանական խմբակցությունում այս հարցում համաձայնություն չկա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե ինչպիսի տարաձայնություններ կան:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ:

-Տիկի՛ն Բադալյան, Դուք եւս դեմ եք արտահայտվում «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին: Ինչո՞ւ, ինչի՞ հետ համաձայն չեք:

-Կոնկրետ մի կետ կա, ինչի համար մենք կողմ չենք քվեարկել, ընդհանուր առմամբ օրենքն անհրաժեշտ է, բայց այդ կետը մենք առաջարկեցինք հանել՝ դեղատոմսով տրվող դեղերի գովազդը, որը բոլոր տեղերում արգելված է: Դեղատոմսով երբ որ դեղը տրվում է, արդեն գովազդելու կարիք չկա: Հիմա մեզ մոտ կասկածներ առաջացան` ինչու է պետք փոխել գովազդը: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մի քանի անգամ խնդիր է եղել հանրային քննարկումների մասին, մասնավորապես պատվաստանյութերի հետ կապված քննարկումների ժամանակ, երբ որ բարձրաձայնում ես անունը ֆիրմայի, ունենում ես խնդիրներ, հասկանում եմ, որ դա է ուղղորդել, որպեսզի այս փոփոխությունը արվի, բայց, իմ կարծիքով, սա կարող է շատ լուրջ հետեւություններ ունենալ: Նախարարությունը չհամաձայնեց այդ կետը հանել, ու գովազդը «Դեղերի մասին» օրենքում չլինի: Մեր առաջարկությունը չընդունվեց:

-Տեղեկություններ կան, որ իմքայլականներից շատերն են դեմ օրինագծին, ու խայտաբղետ քվեարկություն է սպասվում: Արդյոք խորհրդարանը մերժելո՞ւ է նախարարությանը:

-Այդտեղ ոչ մի վախենալու կամ անհանգստանալու բան չկա, որ խայտաբղետ լինի քվեարկությունը, որովհետեւ եթե կարողացանք համոզել, ուրեմն համոզեցինք, եթե չկարողացանք, ուրեմն գուցե լավ չենք փաստարկել, հիմա մի մասին մենք չենք կարող համոզել, որ դա վտանգավոր է, մյուս մասին նախարարությունը չի կարող համոզել, որ դա վտանգավոր չէ:

-Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ է այս օրինագիծը մշակվել ու ուղարկվել խորհրդարան, քանի որինքն է դեղագործներին խոստացել օրենքի կարգավորում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մերժելու եք վարչապետին:

-Մենք շարունակում ենք բանակցել, նախագիծն ինքը շատ կարեւոր նախագիծ է, բայց քանի որ հենց նախագծի մեջ է այս կետը զետեղված… Հասկանո՞ւմ եք, մտցված է նախագծում, որ անցնի դա. սա է խնդիրը:

-Այսինքն` սա նախարարի հերթական քմահաճույքն է, որ ամեն կերպցանկանում է,որիր ուզած կետերով նախագիծն ընդունվի:

-Կնախընտրեի մեկնաբանություն չտալ, այո, պետք է այդ օրենքը շուտ ընդունել, այն հրատապ ռեժիմով էլ եկել էր, օրենքը շատ պետք է, բայց նախարարությունը կարող էր գնալ զիջման եւ գովազդի հատվածը հանել, կամ տալ սպառիչ պատասխան, թե ինչու չես ընդունում: Մենք ստիպված ենք մերժել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս