Ինչ ճակատագիր է սպասվում «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն»-ը եւ «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ը իրար միացնել: Պատճառն այն է, որ երկու ՊՈԱԿ-ներն էլ միեւնույն գործառույթներն են իրականացնում:

Նախարարությունը հաշվի է առել օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաեւ դրանց գործունեության նպատակահարմարության եւ գործառույթների հստակ ուչկրկնվողլինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` հնգամսյա ժամկետում, նախարարը պետք է ապահովի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միաձուլման պայմանագրի եւ փոխանցման ակտերի հաստատումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավահաջորդության կարգով կստեղծվի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» ՊՈԱԿ:




Լրահոս