
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական նորօրենսգրքի նախագիծը: Այսպես, նախարարությունը փորձում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նորօրենսգիրք:
Նշենք, որ երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների արդյունքում օրենսգրքում ավելի քան 100 փոփոխություն ու լրացում է կատարվել:
Սակայն, ըստ Արդարադատության նախարարության, ընդունելով դրանց մեծ մասի ողջամիտ եւ առաջադիմական բնույթը` հաճախ արված փոփոխություններըոչ թե շտկել են վիճակը, այլ, ընդհակառակը, ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ութերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել է պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին: Հետեւաբար երիտասարդ նախարարը եւ իր թիմը որոշել են օրենսգիրքը ենթարկել հայեցակարգային փոփոխությունների: