
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի հետ ArmLur.am-ը զրուցել է հայ-լատվիական հարաբերությունների մասին։ Նա ընդգծել է, որ Լատվիան առաջին երկրներից մեկն է եղել, որ վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը, եւ այս տարիներին առկա է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ տնտեսական, մշակութային եւ քաղաքական։
Ադոնցը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առաջիկայում կդիտարկեն նաեւ Լատվիայում դեսպանություն ունենալու հարցը, քանի որ այժմ դեսպանը համակարգում է երեք երկրներ՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: