Այստեղ են ասել` իյա, իրո՞ք. Հրաչյա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան տեղի չունեցած հանդիպման վերաբերյալ: Ըստ այդ հայտարարության. «Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ իբրեւ թե եղած շփումների մասին:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո եւ ո՛չ էլ որեւէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ` բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրապարակային եւ ընդամենը մի քանի րոպե տեւած հանդիպման»: Գրեթե բոլորի համար հարց առաջացավ, թե ինչու Ս. Սարգսյանի գրասենյակը հանկարծակի որոշեց նման տեքստ տարածել:

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներսՍերժ Սարգսյանը սկսել է երեւալ, անգամ հարցազրույց է տալիս ուխոսումիր հնարավոր կալանավորման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում շատ են քննարկվում Սերժ Սարգսյանի անհասկանալի ու չիրականացված խոստումները: ՀՀԿ-ում այդպես էլ չեն կարողանում հասկանալ Սերժ Սարգսյանի պահվածքն այն առումով, որվերջինս չնայած հայտարարել էր, թե կուսակցությունը ղեկավարելու է Վիգեն Սարգսյանը, բայց այդպես էլ դա չիրականացրեց:

Թիմում հիասթափված են նաեւ այն առումով, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որինքն է լինելու ՀՀ վարչապետը, բայց այդ խոստումն էլ չիրականացրեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե վերջինս ինչ-որ ժամանակ ուղիղ կապի մեջ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչու Ս. Սարգսյանի գրասենյակը որոշեցհիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առավելեւս` բացառել նրանց հանդիպումները:

-Պարո՛ն Հակոբյան, Դուք տեղյա՞կ եք` ինչ չկայացած հանդիպման մասին է հայտարարում Սերժ Սարգսյանի գրասենյակը: Ինչո՞ւ,ըստ Ձեզ, այս փուլումորոշվեց նման հայտարարությամբ հանդես գալ:

-Ընդամենը ուշադրության պակասն է իրենց ստիպել նման հայտարարությամբ հանդես գալ, ուղղակի ունեն ուշադրության պակաս` հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին, որով, կարծում եմ, փորձում են իրենց մասին հիշեցնել, չեմ հասկանում` ինչի համար:

Իրենք իրականում շատ լավ գիտեն, որ հանրությունը իրենց ինչքան հիշում է, այնքան իրենց համար ավելի վատ է լինում: Ուրիշ պատճառ ես չեմտեսնում, թե ինչի համար են իրենք հիմա նման հայտարարությամբ հանդես գալիս: Շատ ավելի վաղուց է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ նման հանդիպումներ չեն եղել,ու բազմիցս ասել է, որ երբեք Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց չի ունեցել: Հիմա թե ինչու իրենք որոշեցին` մի հատ էլ իրենք դա ասեն, ես չգիտեմ:

-Բայց համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ նման հանդիպում եղել է, գուցե իսկապե՞ս ինչ-որ հանդիպում է կայացել, որի մասին Ձեր թիմի անդամները տեղյակ չեն եղել: Շրջանառվում է նաեւ, թե քննարկվել է Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորման մասին: Արդյոք նման օրակարգ ունե՞ք Դուք:

-Մեր քաղաքական թիմը ձեռբակալելու, կալանավորելու քննարկումներ չի ունեցել, չունի, մեր օրակարգում նման թեմա չկա: Միակ թեման մեր օրակարգի, որ բոլոր հանցագործները պետք է պատժվեն,ու դա բնական բան է, դա պահանջում է օրենքը: Այնպես որ,մենք անձերի երբեք չենք քննարկում, Սերժ Սարգսյանի կամ որեւէ անձի անուն, կալանավորման հետ կապված, երբեւէ չի քննարկվել: Կա մի հարց. բոլոր այն անձինք,ովքեր հանցանք են գործել, քրեորեն պատժելի արարք են գործել, պետք է հայտնվեն բանտում: Անկեղծ ասած, երբ որ ես այդ հայտարարության տեքստը կարդացի, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ իրենք ընդամենը ուզում են երեւան, որ,իբրեւ թե,իրենք դեռ կան: Ես այդպիսի տպավորություն ստացա, օդից մեկ էլ նման հայտարարություն անել, այլ բան իմ մտքին չեկավ:

-ՀՀԿ թիմը հայտարարում է, որիրենքմիշտ են ակտիվ եղել, գրեթե բոլորժամանակահատվածում հանդիպումներ են ունեցել, քննարկումներ` տարբեր հարցերի հետ կապված: Ու իրենց համար էլ անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները նման բուռնկերպով արձագանքում իրենց ակտիվությանը:

-Կներեք, բայց մի քիչ ծիծաղելու է, որ իրենք նման բան են հայտարարում, գոնե եթե ակտիվ են, իրենք չխոսեն,  որ ակտիվ են, որովհետեւ մի փոքր ծիծաղելու կարգավիճակում են հայտնվում: Ժողովրդի 90 տոկոսը իրենց մերժեց, իրենք այսօր հայտարարում են, որ իրենք ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում: Ներողություն, ինչո՞վ եք զբաղվում:

-Իշխանություններին վախեցնո՞ւմ են ՀՀԿ-ի ակտիվացումները:

-Քանի իրենք ժողովրդի կողմից մերժված են, ինչպե՞ս կարող են իրենք մեզ… անգամ այդ վախեցնել բառը տեղ ինչի, անհանգստացնել իրենց գործունեությամբ, կամ, ասենք, մեզ մտածելու տեղիք տան: Միանշանակ է, որ ոչ, որովհետեւ, անկախ նրանից` այսօրվա իշխանությունը ինչռեյտինգ ունի, խոսում եմ, թե մեր հասարակության քանի տոկոսն է մերժել իրենց,ուիրենք փորձում են ակտիվանալ, իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել` իյա, իրո՞ք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս