ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ի սիրտը կրկին քննիչ հանձնաժողով է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որոշել են իշխանություններին առաջարկել խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել: Ըստ մեր տեղեկությունների` հեղինակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն է, ով այս ժամանակաշրջանում աչքի է ընկել միայն իր լռակյացությամբ: Հիմա պատգամավորը ցանկանում է հանձնաժողով ստեղծել:

Երեկ դա էր պատճառը, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ` հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:

Եւ այսպես, ըստ հայտարարության. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժովստեղծվել է Ազգային ժողովիքննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,- եզրափակում է ԱԺ նախագահը:

Խորհրդարանում հատկապես իշխանական պատգամավորները տեղյակ չէին, թե ինչի մասին է խոսքը, ովքեր են ընդգրկվելու այս քննիչ հանձնաժողովում ու, ընդհանրապես, որն է նպատակը: Նշենք, որ սա ԲՀԿ-ի ՝քննիչ հանձնաժողովի ստեղծման երկրորդ նախաձեռնությունն է` ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի առաջարկով էլ ստեղծվել է հանքարդյունաբերությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

Բացի այդ, խորհրդարանում գոյությունունի եւս երկուքննիչ հանձնաժողով, որից մեկը քառօրյա պատերազմի հանգամանքներն է ուսումնասիրում, իսկմյուսն էլ` ջրային ոլորտում առակա խնդիրները:

Սոնա Գրիգորյան




Լրահոս