«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հորը սպանելու գործը ավարտական փուլում է: Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է: Սարգիս Ավագյանին դանակահարել էին Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը:
Դեպքից որոշ ժամանակ անց Զորիկ Մանուկյանին հայտնաբերեցին, իսկ, ահա, մեկ ամիս է, ինչ մյուս կասկածյալին փնտրում էին, որին եւս ավելի ուշ հայտնաբերեցին:
Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանի եւ վերոնշյալ անձանց միջեւ վեճը եղել է մեքենայի բարձր երաժշտության շուրջ, եւ Սարգիս Ավագյանին դանակահարել էին, որի հետեւանքով էլ նա մահացել էր: