Beeline-ը հայտարարում Huawei Y7 սմարթֆոնների վաճառքի ակցիայի անցկացման մասին։ Նոր առաջարկի շրջանակում Huawei Y7 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ և հավելյալ 10 ԳԲ գերարագ ինտերնետ։ Սմարթֆոնը կարելի է գնել նաև ապառիկ՝ բանկի միջոցով. ընդորում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը և սպասարկման
վճարը կկազմի 0 %, իսկ ամսավճարը՝ 4160 դրամ։
«Beeline-ը սիրում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, և այս անգամ հերթը Huawei Y7 սմարթֆոնինն է։ Huawei Y7 սմարթֆոնում առաջնային է գին-որակ համադրությունը, ինչը դուր կգա և՛ լուսանկարների, և՛ խաղերի սիրահարներին։ Իսկ հավելյալ տրամադրվող ինտերնետն ավելի հաճելի կդարձնի սմարթֆոնի գործածումը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Huawei Y7 -ն աշխատում է Android 8.2 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու հիմնական տեսախցիկներով՝ 13 և 2 մեգապիքսել և 8 մեգապիքսել դիմային տեսախցիկով։ Մարտկոցի ծավալն է 4000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու SIM քարտ և մեկ հավելյալ հիշողության microSD քարտ տեղադրելու հնարավորություն։