Ֆրանսիացիների բացած հանքը կշահագործվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ նոյեմբերի 26-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա «ՍԻ ԷՍ ՍԻ» ՍՊ ընկերության Տավուշի մարզի Կույբիշեւի գունավոր կոնգլոմերատների հանքավայրի «ԱՋԻ-ՅԱԼ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ հանրային քննարկումը վերաբերում է գունավոր կոնգլոմերատների քարի հանքավայրին, որի շահագործումը մի քանի դար առաջ սկսել են ֆրանսիացիները:

Թեղուտ գյուղից մի քանի կմ վերեւ գտնվող հանքավայրը կամենում է շահագործել Հաղարծնի բնակիչ գործարար, ով այդ հատվածում մեծ հողատարածքներ է վարձակալել:

Հաղարծնի այդ բնակիչը, ով նախկինում ատամնաբույժ է եղել, Ռուսաստանում գործարարությամբ է զբաղվել, հետո վերադարձել հարազատ գյուղ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս