
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչը հայտնեց, որ օրերս Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում թափառող շունը դպրոցի աշակերտներից մեկի ձեռքից խլել է երեխայի սնունդը: Տղամարդն ասաց, որ թափառող շները բազմացել են, դարձել ագրեսիվ եւ մի օր երեխաներին վնասելու են: Նա հայտնեց, որ համայնքապետարաններն իրավունք չունեն թափառող շների ոչնչացման համար գումարներ հատկացնել, քանի որ շների պաշտպանությամբ հանդես եկող հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական գործիչների ջանքերով Հայաստանում արգելվել է թափառող շների ոչնչացումը: Տավուշի մարզի քաղաքներում, նույնիսկ Տավուշի մարզպետարանի շենքի առաջ կարելի է տեսնել թափառող շների խմբեր: Դրանք գիշերներն ավելի մեծաթիվ են դառնում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ