Ինչում է մեղադրվում Տավուշի զորամասերից մեկի բարձրաստիճան սպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարենային եւ իրային ծառայության պետ Հովհաննես Ավագյանը մեղադրվում է այն բանում, որ նա երեք օրից ավելի, բայց մեկ ամիսը չգերազանցող տեւողությամբ, առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով:

Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Հ. Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս