ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. երեկվանից փրկարարներին չի հաջողվում մարել կրակը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  խոշոր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա համայնքում անասնագոմ է այրվում և ներսում կան անասուններ :

Հրդեհի վայր են ժամանել թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչ:

Դեպքի առավել մանրամասների  շուրջ ArmLur.am-ը զրուցել է Սեմյոնվկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ անասնապահական ֆերմայում հրդեհը բռնկվել է հոսանքալարերի տատանման պատճառով:

«Հրշեջները գյուղացիների հետ ժամեր շարունակ և մինչև այժմ պայքարում են հսկայական անասնագոմում առաջացած կրակի դեմ, սակայն մինչև հիմա չի հաջողվում կրակը մարել: Հրդեհի պատճառով այրվել է 3500-ից ավելի հա անասնակեր,  անասնագոմում սատկել են 60-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն»,-ասաց համայնքի ղեկավարը:

Ըստ համայնքապետի՝ տուժած գյուղացու հույսը միայն կառավարությունն է. «Ամբողջ ֆերման և անասունները ձեռք էին բերվել վարկով: Չգիտենք, թե հիմա ինչ է լինելու»:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս