ՀԱԿ-ի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու», – նշել էր նա:

ՀԱԿ-ի անդամները այս հայտարարությունը մեկնաբանելիս հղում են անում  Հարութ Ուլոյանին, իսկ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր.  «Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: Բայց այստեղ այլ հարց էլ կա:

Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում է ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում է 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել է: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում է՝ դա իր խնդիրն է: Կարդացեք նաև Հովիկ Աղազարյանը պատմում է, թե ինչպես է 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «չարիք» եղել ու կեղծել ընտրությունները. «Ես այդ դեպքերի անմիջական մասնակիցներից եմ» Միլանյան հանդիպման դասերը Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ 2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել է նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:




Լրահոս